FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  81

Անցումային դրույթներ.
1. Անձը իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: 2014 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ներկայացված դիմումներն առ ոչինչ են: Վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով: Սույն մասում նշված անձը սոցիալական վճար կատարելը դադարեցնում է՝
    1) աշխատավարձից և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար գործունեության այդ տեսակների մասով` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
    2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից.
2. Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝
    1) 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայողները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների), պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողները.
    2) 2014 թվականի հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  81

12. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասը և 9-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.
13. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը: 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունները վերահաշվարկվում են մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.
14. Մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերի և փրկարար ծառայության սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների և արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում անձը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում: Հավելված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝ ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1. Մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի կատարված սոցիալական վճարների` գնաճով ճշգրտումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր = N ∑ n=1 [ ԿՎn * N-1 П m=n (1+in) ], որտեղ`
    1) ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կատարած սոցիալական վճարների` գնաճով ճշգրտված մեծությունն է.
    2) N-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու տարիների թիվն է.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  81

3) ԿՎn -ն ո-րդ տարվա ընթացքում մասնակցի կատարած սոցիալական վճարների գումարն է՝ տարեվերջի դրությամբ.
    4) in -ն ո-րդ տարվան համապատասխանող տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշն է՝ արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, ո-ը փոփոխվում է տարիների հետընթաց հաշվարկով.
2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված բանաձևում մասնակցի կողմից օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացվելու տարվա համար կատարված սոցիալական վճարը գնաճով չի ճշգրտվում: Այն դեպքում, երբ մասնակցի կատարած սոցիալական վճարների գնաճով ճշգրտման ժամանակ դեռևս առկա չէ տվյալ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը, ապա հիմք է ընդունվում նախորդ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը.
3. Սույն հավելվածում օգտագործված տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշ է համարվում Վիճակագրական կոմիտեի հրապարակած գնաճի միջին ցուցանիշը տվյալ տարվա համար: 2010 թ. դեկտեմբերի 30ԵրևանՀՕ-244-Ն
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  81

3) սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացրած անձը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար է կատարում 2018 թվականի հուլիսի 1-ից.
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում ներկայացրած անձը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը որոշում է վերսկսել սոցիալական վճար կատարելը, ապա սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում հարկային մարմին: Այս դեպքում սոցիալական վճարները կատարվում են դիմելուն հաջորդող ամսվանից.
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված՝ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից.
6. Եթե սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը ներկայացնում է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով).
7. Սույն օրենքի՝ կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության, կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև կենսաթոշակային հաշվին առկա միջոցները ստանալու վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից.
8. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020 թվականի հուլիսի 1-ից: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝
    1) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 500 000 դրամ.
    2) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմը սահմանվում է 6 000 000 դրամ: Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը (շեմերը) չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  81

8.1. 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`
    1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ. աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ մինչև 500000 դրամը ներառյալ 3.5 տոկոս 500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 32500 դրամի տարբերության չափով 2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32500 դրամը.
8.2. 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`
    1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ. աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ մինչև 500000 դրամը ներառյալ 4.5 տոկոս 500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով 2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27500 դրամը.
9. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի գործառույթները մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում ընդունելը իրականացվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից: Կենսաթոշակային ֆոնդի բանկային հաշվի օգտագործումը սույն մասում նշված ժամանակահատվածում իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի համաձայնությամբ.
10. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-16-րդ մասերով նախատեսված ներդրումային սահմանափակումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի վրա տարածվում են 2015 թվականի հուլիսի 1-ից.
11. Անձը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի դիմումը ներկայացնում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: