FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  150

Փոխադրողի պարտականությունները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ.
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ փոխադրողը, անկախ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն լինելու հանգամանքից՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի, պարտավոր է`
    1) ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում ապրանքներն ու դրանց փաստաթղթերը հասցնել ապրանքների առաքման վայրը՝ հետևելով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) սահմանված երթուղուն, եթե այդպիսին սահմանված է.
    2) ապահովել ապրանքների, մաքսային կապարակնիքների և կնիքների, կամ նույնականացման այլ միջոցների պահպանվածությունը, եթե այդպիսիք կիրառվել են.
    3) առանց մաքսային մարմինների թույլտվության՝ թույլ չտալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ այլ բեռնային գործողությունների կատարումը, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի.
2. Ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) տրանսպորտի երկու և ավելի տեսակի օգտագործմամբ իրականացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները վերապահվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուին.
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքներն ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ապրանքների առաքման վայր չհասցնելու դեպքում անդամ պետությունների՝ նշված ապրանքները փոխադրման համար ընդունած յուրաքանչյուր երկաթուղային փոխադրող պարտավոր է մաքսային մարմնի պահանջով տեղեկատվություն տրամադրել տեղ չհասցված այդ ապրանքների մասին: Համապատասխան պահանջն ու տեղեկատվությունը կարող են փոխանցվել ինչպես գրավոր, այնպես էլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: