FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

Օրենքը և դրա առանձին նորմերն ուժի մեջ մտնելը ու անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.
2. Անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաև գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով։ Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների և դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ և 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 2-րդ մասում չներառված անձինք կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել միայն սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում, իսկ թույլտվության պահանջի առկայության դեպքում՝ թույլտվության ստացման: Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին այդ մասին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները (առկայության դեպքում), ինչպես նաև Կենտրոնական բանկում գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում՝ տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին.
4. Մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվներ թողարկողները կամ տեղաբաշխողները սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երրորդ ամսվա վերջին օրը սույն օրենքով սահմանված կարգով կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում առաջարկի փաստաթուղթ, եթե սույն օրենքով տվյալ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջից բացառությունների կազմում չէ.
5. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով և 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-159-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: