Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 285 Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը. 1. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝ 1) անմաքս առևտրի խանութի անվանման, գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ. 2) անմաքս առևտրի խանութների տիրապետողների տիրապետման տակ գտնվող և որպես անմաքս առևտրի խանութ օգտագործվելու համար նախատեսված շինությունների, դրանց գտնվելու վայրի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ. 3) նախաորակավորված լինելու և սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ. 2. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև սույն օրենքի 286-րդ հոդվածով նախատեսված պահանջների կատարումը հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: |