FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Ծառայության լիազորությունները.
1. Ծառայության լիազորություններն են`
    1) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը․ 2) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը.
    3) հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը․ 4) ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, ապօրինի արածեցումների, աղտոտման, աղբոտման և կենսաբազմազանությանը վնաս պատճառող, օրենսդրությամբ արգելված այլ գործողություններ կանխելու ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը․ 5) իրավախախտման դեպքի վայրի պահպանությունը․ 6) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում տրանսպորտային միջոցները կանգնեցնելը․ 7) Օրենսդրության խախտման դեպքում խախտումներն արձանագրելը, իրավախախտին ցուցումներ և կարգադրություններ տալը, նրա գործողություններն արգելելը, դադարեցնելը, կասեցնելը․ 8) Օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավապահ մարմիններ հաղորդում ներկայացնելը։