Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Նորմատիվ իրավական ակտի լեզուն. 1. Նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով. 2. Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ. 3. Նորմատիվ իրավական ակտերով սահմանվող ձևաթղթերը կարող են շարադրվել օտար լեզվով կամ հայերենով՝ օտար լեզվի զուգորդմամբ. 4. Կառավարության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող են շարադրվել նաև օտար լեզվով: |