FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  67

Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը.
1. Այն դեպքում, երբ դատապարտյալը քրեական այլ վարույթի շրջանակներում ունի մեղադրյալի կարգավիճակ, ապա քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ նա կարող է պահվել նախաքննություն կատարող մարմնի կամ տվյալ դատարանի դատական տարածքին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը, կամ կարող է թողնվել կալանավորվածներին պահելու վայրում.
2. Մեկ այլ անձին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով դատաքննությանը մասնակցելու անհրաժեշտության դեպքում դատապարտյալը, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, կարող է պահվել տվյալ դատարանի դատական տարածքին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը.
3. Դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրում կարող է թողնվել մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը: Կալանավորվածներին պահելու վայրում գտնվող դատապարտյալն օգտվում է դատապարտյալի իրավունքներից և կրում է դատապարտյալի պարտականությունները.
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքով քրեական վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, ինչպես նաև այդ հիմքը վերանալու դեպքում դատապարտյալն այլ քրեակատարողական հիմնարկ կարող է տեղափոխվել սույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը: