FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  30

2.5. Սույն հոդվածի 2.4-րդ մասով նախատեսված դեպքում ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Տեսչական մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում և ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման կամ կասեցման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, կամ մինչև կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը վերացրել է նշված հիմքերը, բացառությամբ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետով սահմանված պարտավորության խախտման դեպքերի, որոնց պարագայում զգուշացման հիմքերի վերացման ժամկետը 10 օր է.
4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում.
5. Ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե`
    1) լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը.
    2) լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը.
    3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչև 90 օր, իսկ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետով սահմանված պարտավորության խախտման դեպքում՝ մինչև 10 օր) կամ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում՝ կասեցման (մինչև 120 օր) հիմքերը.
    4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.
    5) ընդերքօգտագործողը հայտնաբերել և լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացրել`
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  30

ա. ընդերքօգտագործման իրավունքում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին,
    բ. հազվագյուտ և գիտամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների առկայության մասին,
    գ. չնախատեսված էկոլոգիական ռիսկերի ի հայտ գալու մասին.
    6) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կնքված ընդերքօգտագործման իրավունքի գրավով ապահովված նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում ընդերքօգտագործողին հանձնված դրամը ծախսվել է ոչ նպատակային, կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.
    7) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ չեն դադարեցվել հանքավայրի շահագործման աշխատանքները.
    8) բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր, կամ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված իրավախախտման վերաբերյալ ստուգման ակտի բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրացել է, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր.
    10) սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  30

11) սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով իրականացնելու կամ արդյունահանված օգտակար հանածոն բեռնատար ավտոմոբիլով տեղափոխելու դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծելու ընդերքօգտագործման պայմանագիրը.
7. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
8. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  30

Զգուշացումը և ընդերքօգտագործման իրավունքի կասեցումը, դադարեցումը.
1. Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով.
2. Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝
    1) չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.
    2) չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը.
    3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում.
    4) լիազոր մարմին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում, կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում.
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  30

5) օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ ներկայացրել է իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ կամ թաքցրել է ներկայացման ենթակա տվյալը և չի վերացրել թույլ տված խախտումը դրա վերաբերյալ կայացված դատական ակտն ուժի մեջ մտնելուց կամ վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ 30 օրյա ժամկետում, կամ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմին չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչև սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով).
2.2. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում.
2.3. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 30-օրյա ժամկետում.
2.4. Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքում ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշմամբ կասեցվում է մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշման անբողոքարկելի դառնալը։ Ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման։