Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33 Ամուսնական պայմանագիր կնքելիս, փոփոխելիս և լուծելիս պարտատերերի իրավունքների երաշխիքները. 1. Ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, դրա փոփոխման կամ լուծման մասին։ Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով՝ անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից. 2. Պարտապան ամուսնու պարտատերը (պարտատերերը) իրավունք ունի պահանջելու փոփոխել իրենց միջև կնքված պայմանագրի պայմանները կամ լուծել պայմանագիրը՝ հանգամանքների էական փոփոխությունների պատճառով՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ |