FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները.
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`
    1) սոցիալական հարցերի ոլորտում Լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին).
    2) ոստիկանությունը.
    3) կրթության ոլորտի Լիազոր մարմինը.
    4) առողջապահության ոլորտի Լիազոր մարմինը.
    5) խնամակալության և հոգաբարձության մարմինները.
    6) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները`
    ա. աջակցության կենտրոնները,
    բ. ապաստարանները.
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին և այդ բնագավառում համագործակցում են Լիազոր մարմնի հետ: Նշված մարմինները նաև մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը.
3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը: