FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  1

Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը.
1. Սույն օրենքը կարգավորում է կենսական նշանակության ոլորտներում տեղեկատվական համակարգերի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սույն օրենքի իմաստով, ծառայություն մատուցող սուբյեկտների շրջանակը, կենսական նշանակության ոլորտները, կիբեռմիջադեպերի հայտնաբերման, դրանց մասին ծանուցման, կանխարգելման և լուծման, կիբեռանվտանգության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց լիազորությունների շրջանակի, սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման, վերահսկողության, պատասխանատվության, կիբեռանվտանգության աուդիտի, ինչպես նաև կիբեռանվտանգության հետ կապված այլ հարաբերություններ.
2. Ցանկացած այլ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը, սույն օրենքի իմաստով, չի համարվում ծառայություն մատուցող, Կառավարության սահմանած կարգով կարող է կամավոր ստանձնել սույն օրենքից բխող կիբեռանվտանգության ապահովման պարտավորություններ կամ հրաժարվել դրանցից.
3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`
    1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք գործունեություն են ծավալում սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված կենսական նշանակության ոլորտներից մեկում կամ մի քանիսում միաժամանակ և շահագործում են տեղեկատվական համակարգ կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք.
    2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա.
4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով նախատեսված գերփոքր և փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների դասակարգման չափանիշները բավարարող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձինք շահագործում են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք.
5. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների, արտաքին հետախուզական գործունեության իրականացման ոլորտներում պետական լիազոր մարմինների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս շահագործվող տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության պահանջների պահպանման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  1

6. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մշակման նպատակով կիրառվող տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների շահագործմանն առնչվող կիբեռանվտանգության պահանջների պահպանման վրա.
7. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այլ օրենքներով կիբեռհանցագործությունների ոլորտը կարգավորող հարաբերությունների վրա.
8. Սույն օրենքով սահմանված կիբեռանվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ իրականացնելիս ծառայություն մատուցողը անձնական տվյալների հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս առաջնորդվում է անձնական տվյալներ մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան.
9. Սույն օրենքով սահմանված կիբեռանվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ իրականացնելիս ծառայություն մատուցողը պետական գաղտնիք, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս առաջնորդվում է օրենքով պահպանվող և տվյալ գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան: