Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 78 Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը. 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի խմբակցությունները Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների կայացման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում. 2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը. 3. Սույն հոդվածում նշված գործերի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով. 4. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը պարզում է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության համապատասխանությունը Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված կարգին. 5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ. 2) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը և ա. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին, բ. նշանակել ընտրության երկրորդ փուլ, գ. նշանակել ընտրության երրորդ փուլ, դ. նշանակել նոր ընտրություն. 6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում. 7. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև քննվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությունը և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում նշված դրույթները: |