Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 26 Տուգանքի կատարումը. 1. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու և տուգանքի վճարման անդորրագիրը ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև կազմում է անձնական գործ. 2. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում դատապարտյալը վերցվում է հաշվառման, լրացվում է հաշվառման քարտ, նրան ստորագրությամբ անհապաղ պարզաբանվում են տուգանքի կատարման կարգն ու պայմանները, իր իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը։ Այն դեպքում, երբ դատարանը թույլատրել է տուգանքը մաս առ մաս վճարել, կամ տուգանքի վճարման համար սահմանվել է մինչև մեկ տարի ժամկետ, ապա կազմվում է նաև վերահսկողության պլան. 3. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն. 4. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ. 5. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, իսկ այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ, ապա հիմնական պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը դատապարտյալից վերցնում է ստորագրություն հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին, որից հետո՝ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմին է ուղարկում եզրափակիչ դատական ակտի պատճենը և դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը. 6. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է համապատասխան եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 26 7. Տուգանքի կատարումից հետո անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է: Տուգանքի կատարումից հետո` եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայությունը դատապարտյալին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին տեղեկացնում է եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: |