FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  42

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը.
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով.
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար.
2.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  42

2.2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով և առանց երկարաձգման հնարավորության, բացառությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասի, եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից` մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած՝ 10 և ավելի տարի առաջ: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում վերագնահատման նպատակով ուսումնասիրության թույլտվություն չի տրամադրվում.
2.3. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման թույլտվության գործողության ժամկետն օգտակար հանածոյի հանքավայրի պաշարների վերագնահատման հաշվետվության հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, ուսումնասիրության թույլտվություն կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  42

3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ, կամ ընդերքօգտագործողը չի կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով՝ թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի պահին նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70 տոկոսը, ինչպես նաև չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները.
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան նախապես հատկացված տեղամասի կեսը.
5. Ժամկետի երկարաձգման դիմումում պետք է նշվեն և ներկայացվեն թղթային և էլեկտրոնային տարբերակներով`
    1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
    2) հանգամանքները, որոնք հիմք են եղել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.
    3) հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների մասին.
    4) փոփոխված ծրագիրը.
    5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները.
6. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով.
7. Երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  42

8. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած.
9. Սույն հոդվածի 1-ին և 4-7-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի վրա: