FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  3

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են` տնտեսության ճյուղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն արտադրողների ամբողջությունը, որոնք արտադրում են ուսումնասիրվող ապրանքին նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքներ, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտադրողներից նրանք, որոնք համատեղ թողարկում են Հայաստանի Հանրապետությունում նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների ամբողջ արտադրության կեսից ավելին. լուրջ վնաս` Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղի դիրքերի նշանակալի և համատարած խարխլում. լուրջ վնասի վտանգ` հստակորեն կանխատեսելի և վերահաս լուրջ վնաս. ուսումնասիրվող ապրանք` ներքին շուկայի պաշտպանության միջոցառման կիրառման նպատակով ուսումնասիրության առարկա հանդիսացող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք. սակագնային քվոտա` ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափի տարբերակված սահմանում` կախված տվյալ ապրանքի ներմուծման ծավալից. շահագրգիռ կողմեր` - ուսումնասիրվող ապրանքն օտարերկրյա պետությունից արտահանողը(ները) կամ դրա օտարերկրյա արտադրողը(ները), - ուսումնասիրվող ապրանք ներմուծողը(ները), - հասարակական կազմակերպություն, որի անդամների մեծամասնությունն ուսումնասիրվող ապրանք արտադրողներ, արտահանողներ կամ ներմուծողներ են, - արտահանող երկրի(ների) կառավարությունը(ները), - Հայաստանի Հանրապետությունում նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողները, - հասարակական կազմակերպություն, որի անդամների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողներ են, - սպառողների միությունները, - ուսումնասիրվող ապրանքի արդյունաբերական օգտագործողները. Լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, որն իրականացնում է սույն օրենքով նախատեսված գործառույթները. մասնակից շահագրգիռ կողմեր` այն շահագրգիռ կողմերը, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Լիազոր մարմնին գրավոր տեղեկացրել են ուսումնասիրություններին մասնակցելու իրենց շահագրգռվածության մասին: