Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 11 Դատական վարույթի հրապարակայնությունը. 1. Դատական նիստերը դռնբաց են. 2. Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով. 3. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է. 4. Դատական նիստին ներկա անձն ունի սղագրություն և ձայնագրություն կատարելու իրավունք. 5. Դատական նիստում լուսանկարելը, տեսաձայնագրելը կամ դատական նիստը հեռարձակելն իրականացվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ. 6. Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում. 7. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, եթե այն չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք. 8. Օրենքով նախատեսված դեպքերում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է նաև դատական նիստում. 9. Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի և դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որոնց ցանկը և հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը. 10. Դատական իշխանության պաշտոնական կայքում անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են ապանձնավորված կարգով։ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքեր: Ապանձնավորման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 11 11. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով եզրափակիչ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին կամ օրենքով պահպանվող գաղտնիքին կամ չհրապարակված կամ մասնակի հրապարակված դատական ակտին անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է օրենքով սահմանված կարգով ծանոթանալ դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ: Դատարանը կայացնում է նման որոշում, եթե դատական ակտն առերևույթ առնչվում է դիմողի իրավունքներին կամ պարտականություններին. 12. Անձը և նրա ներկայացուցիչը ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնիքը հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին. 13. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը հրապարակվում է նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակելու համար օրենքով սահմանված կարգով, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք: |