Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 182 Նախաքննության կատարման վայրը. 1. Նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում. 2. Այլ վայրում առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է այդ գործողությունները կատարելու անձամբ կամ միջնորդելու իր անմիջական վերադասը հանդիսացող քննչական մարմնի ղեկավարին` իր իրավասության սահմաններում ապահովելու դրանց կատարումը` հանձնարարություն տալու կամ քննչական փոխօգնության խնդրանք ներկայացնելու եղանակով. 3. Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում. 4. Մեկից ավելի վայրերում ենթադրյալ հանցանքների կատարման դեպքում, եթե դրանց վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքների մեծ մասը կամ դրանցից առավել ծանրը. 5. Նախաքննության ընթացքում տարածքային ենթակայության հետ կապված վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: |