Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերի ընդհանուր սկզբունքները. 1. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը մշակվում են առևտրում ավելորդ խոչընդոտներ չստեղծելու կամ դրանց ստեղծմանը չհանգեցնելու, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության, մարդու առողջության և անվտանգության պահպանության, շրջակա միջավայրի պահպանության, ազգային անվտանգության ապահովման սկզբունքով. 2. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը պետք է մշակվեն միջազգային տարածաշրջանային (միջպետական) և եվրոպական ստանդարտների հիման վրա (բացառությամբ, երբ դրանք անարդյունավետ կամ անհամապատասխան են` հաշվի առնելով պաշտպանվածության (պաշտպանության) ոչ բավարար մակարդակը կամ պետության հիմնական կլիմայական, աշխարհագրական պայմանները, տեխնիկական խնդիրներն ու պայմանները), սույն կետում նշված ստանդարտների բացակայության դեպքում` ազգային ստանդարտների հիման վրա. 3. Տեխնիկական կանոնակարգերը պետք է լինեն հստակ, ճշգրիտ և ունենան կառուցվածքային միասնականություն, իսկ պահանջները հնարավորության սահմաններում պետք է վերաբերեն ոչ թե արտադրանքի կառուցվածքին կամ նկարագրությանը, այլ բնութագրերին. 3.1. Շրջանառության մեջ գտնվող արտադրանքի համապատասխանության գնահատումը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ իրականացվում է մինչև տվյալ արտադրանքի շրջանառության դուրսբերումը. 4. Տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի նախագծերի վերաբերյալ ազգային կամ միջազգային բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները քննարկում է տեխնիկական կանոնակարգեր կամ համապատասխանության գնահատման ընթացակարգեր մշակող համապատասխան աշխատանքային խումբը: |