FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատումը.
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.
2. Ներքին գնահատումը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները և ծնողները.
3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը հրապարակում է.
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար.
5. Արտաքին գնահատումը կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից.
6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների և տվյալ ուսումնական հաստատության ներկայացուցիչները.
7. Նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սանին մատուցվող կրթական ծառայությունների որակի, ուսուցման և խնամքի, նախադպրոցական կրթության չափորոշչի վերջնարդյունքների ապահովման հիման վրա.
8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները.
9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են.
10. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: