Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 26 Պատասխանատվությունը գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար. 1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է, համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար. 1.1. Երևանի քաղաքապետն իրավասու է, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, տուգանք կիրառելու Երևանում համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, ինչպես նաև Երևան քաղաքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար. 2. Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները սույն հոդվածի առաջին կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով. 2.1. Գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Երևանի քաղաքապետն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով. 2.2. Գովազդատու և գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին և 15-րդ մասերով սահմանված պահանջների խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ article 26 3. Գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրներն իրավունք ունեն դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ծանուցագրերն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու կամ տուգանք կիրառելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու կամ փոխելու պահանջով: Հայցի առկայությունը չի դադարեցնում ծանուցագրի պահանջների կամ տուգանքի մասին որոշման կատարումը, եթե դատարանի կողմից որոշում չի կայացվել նշված ակտերի կատարումը կասեցնելու կամ դադարեցնելու մասին: |