Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 99 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը. 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք. 2. Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են սույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան. 3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում` 1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը. 2) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը. 3) ընկերության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը, նրա շահույթն ու վնասները բաշխելը. 4) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը. 5) ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում: Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը` օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը. 4. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար ընկերությունն իրավունք ունի ամեն տարի ներգրավել ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի` աուդիտորի (արտաքին աուդիտ): |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 99 Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին: Ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ. 5. Ընկերության գործերի վարման արդյունքների մասին տեղեկությունների հրապարակումը (հրապարակային հաշվետվություն) պարտադիր չէ, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված դեպքերի: |