Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 838 Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս. 1. Ապրանքի տերը և ապրանքային պահեստն իրավունք ունեն ապրանքը վերադարձնելիս պահանջել զննելու ապրանքը և ստուգելու դրա քանակը: Ծախսերը կրում է ապրանքի զննում և քանակի ստուգում պահանջողը. 2. Եթե ապրանքը վերադարձնելիս պահեստի և ապրանքատիրոջ կողմից համատեղ չի զննվել կամ ստուգվել, ապա ապրանքն ստանալիս դրա անպատշաճ պահատվության հետևանքով վնասվածքի կամ պակասած ապրանքի մասին գրավոր դիմումը պետք է պահեստ ներկայացվի անհապաղ, իսկ այն պակասորդի կամ վնասվածքի դեպքում, որը չէր կարող բացահայտվել ապրանքը սովորական եղանակով ընդունելիս` այն ստանալուց եռօրյա ժամկետում: Սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի բացակայության դեպքում համարվում է, որ պահեստի կողմից ապրանքը վերադարձվել է պահեստային պայմանագրի պայմաններին համապատասխան, եթե այլ բան ապացուցված չէ: |