Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1074 Վնասը հատուցած անձանց հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը. 1. Այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով. 2. Համատեղ պատճառած վնասը հատուցած վնաս պատճառողն իրավունք ունի մյուս վնաս պատճառողներից պահանջել տուժողին վճարված հատուցման բաժինը` այդ վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով: Մեղքի աստիճանը որոշելու անհնարինության դեպքում բաժինները ճանաչվում են հավասար. 3. Հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների կամ դատարանի պաշտոնատար անձի պատճառած վնասը հատուցելու դեպքում (1064 հոդվածի 1-ին կետ) Հայաստանի Հանրապետությունը հետադարձ պահանջի իրավունք ունի այդ անձից, եթե վերջինիս մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով. 4. Սույն օրենսգրքի 1067-1069 հոդվածներում նշված հիմունքներով վնասը հատուցած անձինք հետադարձ պահանջի իրավունք չունեն վնաս պատճառած անձից: |