FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  145

Բորսայի կանոնները. Սույն օրենքի 115-րդ հոդվածով սահմանված շուկայի կանոններից բացի, բորսայի կանոնները պետք է սահմանեն նաև՝
    1) արժեթղթերի ցուցակման, ցուցակման կասեցման և ապացուցակման հիմքերը, պայմանները և ընթացակարգը.
    2) ցուցակված արժեթղթերի թողարկողների պարտականությունները բորսայի օպերատորի նկատմամբ.
    3) բորսայի անդամության շնորհման կամ դադարեցման հիմքերը, պայմանները և ընթացակարգը.
    4) բորսայի անդամների իրավունքներն ու պարտականությունները բորսայի օպերատորի, մյուս անդամների, ինչպես նաև հաճախորդների կամ պարտատերերի նկատմամբ.
    5) արժեթղթերի ցուցակման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն ունեցող անձանց, օպերատորի կառավարման մարմնի կամ այդ մարմնի անդամների իրավունքները, պարտականությունները, ընտրության կամ նշանակման կարգը և պայմանները: