FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ

article  10

Սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության արգելքը.
1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սույն մասով նախատեսված՝ սնդիկի հավելիչով հետևյալ արտադրանքի արտադրությունը.
    1) մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը երկու տոկոսից պակաս է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը երկու տոկոսից պակաս է.
    2) անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է՝ մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով.
    3) փոքր չափի լյումինեսցենտային լամպեր՝ ընդհանուր լուսավորության համար՝ 30 Վատտ կամ պակաս հզորությամբ, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը` լամպի մեկ այրիչի հաշվով.
    4) խողովակաձև լյումինեսցենտային լամպեր՝ ընդհանուր լուսավորության համար՝
    ա. մինչև 60 Վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով և լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,
    բ. հալոֆոսֆատային լյումինոֆորով՝ 40 Վատտ կամ պակաս հզորությամբ և լամպում 10 մգ-ից ավելի սնդիկի պարունակությամբ.
    5) բարձր ճնշման սնդիկային լամպեր՝ ընդհանուր լուսավորության համար.
    6) սառը կատոդային լյումինեսցենտային լամպեր և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր՝ էլեկտրոնային դիսփլեյների համար՝
    ա. կարճ (մինչև 500 միլիմետր ներառյալ), որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
    բ. միջին (500 միլիմետրից ավելի մինչև 1500 միլիմետր ներառյալ), որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
    գ. երկար (1500 միլիմետրից ավելի), որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.
    7) կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում` մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ, բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտ-փոխարինիչներ.
    8) պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ

article  10

9) ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումները՝ բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր.
2. Արգելվում է հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչով այնպիսի բաղադրիչների ներառումը, որոնց արտադրությունն արգելված է սույն հոդվածով.
3. Սույն հոդվածը չի տարածվում՝
    1) քաղաքացիական պաշտպանության և ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանքի վրա.
    2) հետազոտությունների, սարքերի չափաբերման համար որպես չափանմուշ օգտագործվող արտադրանքի վրա.
    3) փոխարինման համար սնդիկ չպարունակող ընդունելի այլընտրանքների բացակայության դեպքում՝ անջատիչների և ռելեների, էլեկտրոնային դիսփլեյների համար սառը կատոդային լյումինեսցենտային լամպերի և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպերի, չափիչ սարքավորումների վրա.
    4) թիոմերսալը որպես կոնսերվանտ պարունակող պատվաստանյութերի վրա։