Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Ապացույցների նախնական ապահովումը. 1. Ուսումնասիրության արդյունքներով իրավասու մարմինը կարող է մինչև հայցի ներկայացումն առաջին ատյանի դատարան ներկայացնել ապացույցների նախնական ապահովման դիմում, եթե գտնում է, որ հակառակ դեպքում անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ։ Ներկայացված դիմումը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ապացույցների ապահովման կանոններով. 2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ապացույցների ներկայացման դժվարությունը՝ դատարանը կարող է կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապացույցների նախնական ապահովում իրականացնելու վերաբերյալ՝ վկաներին, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով։ Դատարանի որոշումը տրամադրվում է դիմումատուին, որի հիման վրա իրավասու մարմինը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որոշման կատարման առնչությամբ անհրաժեշտ միջոցներ։ |