Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը. 1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում. 2. Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե` 1) խախտված է հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը. 2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին. 3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը. 4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը. 3. Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը կարող է բողոքարկվել դատարան. 4. Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում. 5. Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար: |