FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  281

Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը. Քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: Պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն վարչական իրավախախտման գործի վերաբերյալ նույնպես որոշում է ընդունում: Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը: Եթե սույն օրենսգրքի 214 հոդվածի 1-4 կետերում թվարկված մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու մասին հարցը լուծելիս միաժամանակ լուծվում է մեղավորի կողմից գույքային վնասը հատուցելու հարցը, ապա գործի որոշման մեջ նշվում է գանձման ենթակա վնասի չափը, դրա հատուցման ժամկետն ու կարգը: Գործի որոշման մեջ պետք է լուծված լինի վերցված իրերի և փաստաթղթերի հարցը: Կոլեգիալ մարմնի որոշումն ընդունվում է կոլեգիալ մարմնի նիստում ներկա եղած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, իսկ կոլեգիալ մարմնի որոշումը` նախագահողը և քարտուղարը: ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության վրա տույժի միջոցի մասին համապատասխան նշում է արվում կամ որոշումը ձևակերպվում է սահմանված այլ եղանակով: