FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  91

Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին և ներքին իրավական ակտերին ներկայացվող պահանջները. Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ: Վարկային կազմակերպությունները պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
    ա) վարկային կազմակերպության կողմից հաճախորդին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
    բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.
    գ) վարկային կազմակերպության և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը).
    դ) հաճախորդների անձնական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կանոնները.
    ե) հրապարակման ենթակա տեղեկատվությունը և այդ տեղեկատվության հրապարակման կարգը: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված վարկային կազմակերպության գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ: Վարկային կազմակերպությունները պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  91

Սույն հոդվածով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
    1) վարկային կազմակերպությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և 2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել,
    3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է վարկային կազմակերպությունը: Սույն հոդվածով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար: Նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն հոդվածը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ: Հոդված 92. Փոփոխությունների գրանցումը 1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝
    ա) վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
    բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
    գ) oրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  91

2. Կենտրոնական բանկը գրանցում է վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով: Վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկի կողմից գրանցվում են մեկամսյա ժամկետում, եթե սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով գրանցման ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել.
3. Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող Կենտրոնական բանկի իրավական ակտերը Կենտրոնական բանկը կարող է անվավեր ճանաչել, եթե վարկային կազմակերպությունը սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները գրանցելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
4. Կենտրոնական բանկը հանում է գրանցումից վարկային կազմակերպության ղեկավարին, եթե նա զրկվել է որակավորման վկայականից, կամ ավարտվել է որակավորման վկայականի ժամկետը կամ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չի կարող աշխատել որպես վարկային կազմակերպության ղեկավար.
5. Սույն հոդվածով սահմանված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում գրանցվելու պահից.
6. Կենտրոնական բանկն իր կողմից վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար: