Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Բանկերի մասնաճյուղերը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարող են հիմնել մասնաճյուղեր` սույն օրենքով սահմանված կարգով. 2. Բանկի մասնաճյուղը բանկի ` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից բանկային գործունեություն և (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում. 3. Օտարերկրյա բանկերը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` սույն օրենքով սահմանված կարգով: Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ է իրականացնում լիցենզիայի հիման վրա: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմաններ սահմանել: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար: |