Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 151 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարումը. 1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ապրանքների առաքման վայր ապրանքները հասցնելուց հետո. 2. Ապրանքների առաքման վայրում մինչև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ապրանքները տեղավորվում են մաքսային հսկողության գոտում, այդ թվում՝ առանց դրանք առաքող տրանսպորտային միջոցից դատարկելու: Ապրանքները տեղավորում են մաքսային հսկողության գոտում օրվա ցանկացած պահի. 3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար փոխադրողը կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն պարտավոր է նշանակման մաքսային մարմին ներկայացնել տարանցման հայտարարագիրը, ինչպես նաև իր մոտ առկա այլ փաստաթղթեր` 1) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների դեպքում՝ ապրանքների առաքման վայր դրանց ժամանման պահից 3 ժամվա ընթացքում, իսկ եթե ապրանքները ժամանում են մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս, ապա՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելու պահից 3 ժամվա ընթացքում. 2) ջրային, օդային կամ երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ փոխադրվող ապրանքների դեպքում՝ միջազգային փոխադրում իրականացնելիս նավահանգստի, օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի տեխնոլոգիական գործընթացով (ժամանակացույցով) սահմանված ժամանակի կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ ժամկետի ընթացքում. 4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործողությունները փոխադրողի անունից կարող են կատարվել այդ փոխադրողի հանձնարարությամբ գործող անձանց կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 5. Մաքսային մարմնի պահանջով փոխադրողը պարտավոր է ներկայացնել ապրանքները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 151 6. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահից 1 ժամվա ընթացքում նշանակման մաքսային մարմինը գրանցում է դրանք ներկայացնելու փաստը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող կարգով. 7. Նշանակման մաքսային մարմինն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը հնարավորինս կարճ ժամկետներում, բայց սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու փաստը գրանցելու պահից մաքսային մարմնի աշխատանքային ժամերի 4 ժամից ոչ ուշ, իսկ եթե այդ փաստաթղթերը ներկայացնելու փաստը գրանցվել է ավելի շուտ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամերի ավարտին նախորդող 4 ժամը, ապա՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամերն սկսելու պահից 4 ժամվա ընթացքում. 8. Եթե մաքսային մարմինը կայացնում է մաքսային զննում անցկացնելու մասին որոշում, ապա «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ժամկետը նշանակման մաքսային մարմնի ղեկավարի (պետի), վերջինիս կողմից լիազորված՝ նշանակման մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց գրավոր թույլտվությամբ կարող է երկարաձգվել մաքսային զննում անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու փաստի գրանցման օրվան հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրով, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չէ ավելի կարճ ժամկետ՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը). 9. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային փաստաթուղթ կազմելու միջոցով կամ տարանցման հայտարարագրի կամ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 151 10. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը, այդ թվում՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 11. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն դեպքերը, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելով, մաքսային հայտարարագիրը գրանցելով, ապրանքները բաց թողնելով, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնմամբ, ինչպես նաև սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելով (արգելապահելով): «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը, այդ թվում՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), այդ դեպքերում սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 12. Սույն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև՝ այն դեպքում, երբ ապրանքները հասցվել են նշանակման մաքսային մարմնից տարբեր մաքսային մարմին, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն հոդվածով սահմանված կարգով. 13. Եթե ապրանքները լրիվ կամ մասնակիորեն չեն հասցվել ապրանքների առաքման վայրը, և մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել սույն հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում, ապա «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության դադարման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը, ժամկետները, որոնց ընթացքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը ենթակա է դադարման, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության դադարման ձևակերպման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 151 14. Երկրորդ կամ երրորդ տիպի վկայականներ ունեցող լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտի ապրանքները հասցնելու դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն Օրենսգրքի 440-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով: |