FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  248

«Ոչնչացում» մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը.
1. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդպիսի ապրանքները ոչնչացվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով այդպիսի մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները: «Ապրանքների ոչնչացում» ասելով ենթադրվում է ապրանքներն այնպիսի վիճակի բերելը, որի դեպքում դրանք մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվում են կամ կորցնում իրենց սպառողական և (կամ) այլ հատկություններ և չեն կարող տնտեսապես շահավետ եղանակով վերականգնվել իրենց սկզբնական վիճակին.
2. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը չի կիրառվում հետևյալ ապրանքների նկատմամբ՝
    1) մշակութային, հնագիտական, պատմական արժեքներ.
    2) կենդանիներ և բույսեր, որոնք դասվում են անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող տեսակներին, դրանց մասերը և ածանցյալները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց ոչնչացումը պահանջվում է համաճարակի, կենդանահամաճարակի և կարանտինային օբյեկտների տարածումը կանխարգելելու նպատակով.
    3) մաքսային մարմինների կողմից՝ որպես գրավի առարկա ընդունված ապրանքներ՝ մինչև գրավի հետ կապված հարաբերությունների դադարեցումը.
    4) առգրավված ապրանքներ կամ ապրանքներ, որոնց վրա արգելանք է դրված, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրեղեն ապացույցներ հանդիսացող ապրանքներ.
3. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ապրանքներից տարբեր այլ ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ չի կիրառվում «ոչնչացում» մաքսային ընթացակարգը.
4. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը չի կիրառվում, եթե ապրանքների ոչնչացումը՝
    1) կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին կամ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքին և առողջությանը.
    2) իրականացվում է ապրանքների սպառման եղանակով՝ դրանց սովորական նշանակությանը համապատասխան.
    3) կարող է ծախսեր առաջացնել անդամ պետությունների պետական մարմինների համար: