FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  93

Ապրանքների բացթողումը մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը.
1. Մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման հիմքերն ու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով.
2. Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», ինչպես նաև մաքսատուրքի և հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ապրանքների բացթողումը կարող է կատարվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան.
3. Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների կատեգորիաները, որոնց բացթողումը կարող է կատարվել մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», ինչպես նաև մաքսատուրքի և հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպման դեպքում.
4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ապրանքների՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բացթողման համար մաքսային մարմիններ ներկայացված դիմումի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ չկարգավորված մասով.
5. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան, սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բացթողման համար չի պահանջվում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման տրամադրում.
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 20-րդ կետին համապատասխան, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը կարող է սահմանել ապրանքների բացթողման առանձնահատկությունները՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում կամ մինչև Հանձնաժողովի որոշմամբ այդպիսի առանձնահատկությունների սահմանումը: