FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  286

Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը, տեղակայման վայրին և ապրանքների իրացման պայմաններին ներկայացվող պահանջները.
1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները.
2. Անմաքս առևտրի խանութի տարածքը կարող է ներառել նույն հասցեում գտնվող վաճառքի մեկից ավելի սրահներ, պահեստային տարածքներ և օժանդակ տարածքներ.
3. Անմաքս առևտրի խանութի՝ հարմարություններով ապահովվածությանը, սարքավորվածությանը և տեղակայման վայրին ներկայացվող պահանջներն են՝
    1) անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում.
    2) անմաքս առևտրի խանութի տարածքը պետք է սարքավորված լինի այնպես, որ ապրանքների վաճառքը կատարվի բացառապես անմաքս առևտրի խանութի վաճառքի սրահում, և ապահովվեն ապրանքների պահպանությունն ու մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.
    3) անմաքս առևտրի խանութի պահեստները և օժանդակ տարածքները պետք է հարմարեցված և սարքավորված լինեն այնպես, որ բացառվի կողմնակի անձանց (անմաքս առևտրի խանութի աշխատակիցներ չհանդիսացող կամ անմաքս առևտրի խանութում գտնվող ապրանքների նկատմամբ իրավունքներ չունեցող անձանց, այդ թվում՝ պահեստի նկատմամբ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների) մուտքը, ինչպես նաև ապահովված լինի շինությունների վրա մաքսային նույնականացման միջոցների կիրառման հնարավորությունը.
    4) անմաքս առևտրի խանութը չի կարող ներառել խանութի գործունեությանը չառնչվող օբյեկտներ.
    5) անմաքս առևտրի խանութի պահեստը տեղակայվում է միայն փակ շինությունում և նախատեսվում է բացառապես անմաքս առևտրի խանութի գործունեությունն ապահովող գործողություններ կատարելու համար.
    6) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է տեղակայված լինեն այնպես, որ բացառվի անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների՝ խանութի սրահից դուրսբերումն առանց մաքսային հսկողության, բացառությամբ մանրածախ վաճառված ապրանքների.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  286

7) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորների և սահմանը հատող քաղաքացիների համար անմիջական մաքսային հսկողության նպատակով սահմանված վայրից հետո, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող ուղևորների և սահմանը հատող քաղաքացիների համար՝ անմիջական մաքսային հսկողության նպատակով սահմանված վայրից առաջ գտնվող մաքսային հսկողության գոտիներում.
    8) անմաքս առևտրի խանութների և պահեստների տարածքներում պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը.
    9) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` անմաքս առևտրի խանութների տարածքի պաշտպանության համար.
4. Անմաքս առևտրի խանութում ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներն են՝
    1) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները անմաքս առևտրի խանութի սրահ կամ պահեստ, ինչպես նաև պահեստից մինչև անմաքս առևտրի խանութի սրահ տեղափոխվում են մաքսային մարմինների հսկողությամբ.
    2) ապրանքների վաճառքը կատարվում է բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից.
    3) անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքը կատարվում է հսկիչ դրամարկղային մեքենաներով.
    4) անմաքս առևտրի խանութում ապրանքների առևտուրը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության արժույթով և Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթով` կանխիկ դրամով, չեկերով, վճարային քարտերով և այլ վճարման միջոցներով.
5. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
6. Անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման ընդգրկման, ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ պահեստի և վաճառքի սրահների ապրանքների շարժի հաշվառումը և հսկողությունը կատարվում են Կոմիտեի սահմանած կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  286

7. Պահեստային տարածք հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են արվել ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության.
8. Վաճառքի սրահների, օժանդակ տարածքների և անմաքս առևտրի խանութի պահեստի օգտագործումը «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների պահպանման և իրացման նպատակով չի թույլատրվում.
9. Կառավարությունը կարող է սահմանել անմաքս առևտրի խանութներին ներկայացվող այլ պահանջներ: