Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ծառայության կառուցվածքը և ղեկավարումը. 1. Ծառայությունն ապահովում է սույն օրենքով սահմանված խնդիրների կատարումը և գործառույթների իրականացումը իր կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների (մարզային ստորաբաժանման և մարզային կառավարման կենտրոնի) միջոցով. 2. Ծառայության գլխավոր քարտուղարը և կենտրոնական մարմնի հիմնական աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են. 3. Ծառայությունում սահմանված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է էկոպարեկային ծառայող (այսուհետ` Ծառայող). 4. Ծառայության առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների աշխատողները Ծառայողներ են. 5. Ծառայությունում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք Ծառայողներ չեն համարվում, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով. 6. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը. 7. Ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում Ծառայության պետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը: |