FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Պետական ուսումնական հաստատության կառավարումը.
1. Պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Օրենսդրությամբ սահմանված կարգով մի քանի հաստատության համար կարող է ձևավորվել նաև միասնական խորհուրդ.
3. Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը (այսուհետ՝ համակարգող), որոնք նշանակվում, ազատվում, և որոնց լիազորությունները դադարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում.
4. Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի պատվիրակած իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
5. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը.
6. Պետական ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ.
7. Պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ պետական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման գործընթացում: Պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

8. Պետական ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով: