FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  85

Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը.
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և Կառավարությունը.
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ.
3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործ է քննվում, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները.
4. Պատշաճ ծանուցված կուսակցության ներկայացուցչի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար.
5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է.
6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով.
7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը.
8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավազորությունները.
9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
10. Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրությամբ և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու, իսկ կուսակցության գործունեությունն արգելելու մասին որոշում՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը բացահայտելու դեպքում.
11. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
    1) դիմումը մերժելու մասին.
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  85

2) կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին և կարող է կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություն.
    3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին.
12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում նշված դրույթները և այդ հիմքով ընդունում սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը: