FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  35

Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարումը.
1. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարման նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները.
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի հաշվառմամբ պրոբացիայի ծառայողն ազատությունից զրկելու հետ չկապված հիմնական պատժի դեպքում՝ պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի դեպքում պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով.
3. Վտարման ծախսերն օտարերկրյա քաղաքացու ֆինանսական միջոցների բացակայության հիմքով չհոգալու դեպքում կատարվում են համապատասխան պետական լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։ Օտարերկրյա քաղաքացու վտարման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը և վտարմանն առնչվող՝ եզրափակիչ դատական ակտով չկարգավորված այլ հարցերը որոշում է Պրոբացիայի ծառայությունը՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ պետական մարմինների հետ.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պրոբացիայի ծառայողը ծանուցում է ուղարկում միգրացիայի հարցերով պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում Պրոբացիայի ծառայությանը տեղեկացնելու վերաբերյալ.
5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական մարմինների՝ վտարման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  35

6. Հիմնական պատժի կատարման ավարտի, հիմնական պատժից ազատվելու կամ այն փոփոխելու մասին Պրոբացիայի ծառայությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: