Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 21 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը. 1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում. 2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթները, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը. 2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները: 3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի և այլն) գործեր. 4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը: |