FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  32

Թողարկողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը.
1. Թողարկողի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`
    1) իրենց գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերին.
    2) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց պարտականությունների, այդ թվում` հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների նկատմամբ ստանձնած պարտականությունների նկատմամբ.
    3) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը.
2. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թողարկողի կանոնադրությամբ և այլ ներքին փաստաթղթերով թողարկողի ղեկավարին տրված լիազորությունները դադարում են.
3. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելը պետք է լինի պատճառաբանված, համապատասխանի խախտման բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա: