FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը.
1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են վարչապետի գրավոր հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա.
2. Ուսումնասիրության իրականացման հանձնարարագրով, ի թիվս իրավական ակտի համար օրենքով սահմանված վավերապայմանների, սահմանվում են նաև՝
    1) ամսաթիվը, ամիսը, տարին և համարը,
    2) վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
    3) ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը,
    4) ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը,
    5) ուսումնասիրություն կատարելու ժամկետը՝ օրերով, և վայրը,
    6) ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց), այդ թվում՝ խմբի ղեկավարի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը), սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ուսումնասիրությանը մասնակցող այլ անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը (կարգավիճակը)).
3. Ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարագրում փոփոխություններ, լրացումներ կատարելիս սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերի փոփոխությունները կատարվում են վարչապետի գրավոր համաձայնությամբ.
4. Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով: Տեղեկանքի նախագիծը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին Ծառայության սահմանած ժամկետում դրա վերաբերյալ Ծառայությանը կարծիք ներկայացնելու նպատակով: Վերահսկվող օբյեկտի սահմանած ժամկետում կարծիք չտրամադրելը դիտարկվում է որպես դրա բացակայություն: Կարծիքի տրամադրմամբ ըստ անհրաժեշտության տեղեկանքի նախագիծը կարող է լրամշակվել: Ուսումնասիրության արդյունքով կազմված տեղեկանքը, կարծիքի առկայության պարագայում՝ դրա հիման վրա կազմված ամփոփաթերթը, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հիմնավորող փաստաթղթեր զեկուցվում կամ ներկայացվում են վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու համար.
5. Ծառայության կողմից մշտադիտարկումներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

6. Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով և կարող են ներկայացվել վարչապետին՝ համապատասխան հանձնարարականներ տալու համար, որը կարող է հիմք հանդիսանալ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ ուսումնասիրություն իրականացնելու համար.
7. Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ.
8. Վերահսկվող օբյեկտների տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիության ստացումն ապահովվում է վարչապետի սահմանած կարգով.
9. Ուսումնասիրության իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ դրա իրականացման նպատակահարմարության բացակայության դեպքում վարչապետի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրությունը կարող է դադարեցվել, որի դեպքում կազմվում է տեղեկանք՝ անկախ խախտումներ կամ անհամապատասխանություններ հայտնաբերված լինելու հանգամանքից: