FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  50

Քվեարկության արդյունքների վերահաշվարկը.
1. Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում: Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ կարող է ներկայացվել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ՝ ընտրության արդյունքներն ամփոփելու ժամկետից մինչև 3 օր առաջ.
1.1. Քվեարկությունից հետո երկրորդ օրը վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչև վերահաշվարկի աշխատանքներն սկսելու ժամկետը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողﬕց։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացվում է միայն մեկ ընտրական տեղամասում: Վերահաշվարկի դիմումով և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում: Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  50

2. Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմողի անունը, ազգանունը, դիմողի հասցեն և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել: Դիմումին կարող են կցվել քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ: Վերահաշվարկի դիմումը պետք է ստորագրված լինի դիմումատուի կողմից.
3. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի արձանագրությունում կատարել է հատուկ կարծիք ունենալու մասին գրառում.
4. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար ներկայացվում է առանձին դիմում.
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումները գրառում է գրանցամատյանում` նշելով ստացման ժամանակը.
6. Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 14.00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14.00-ին (այսուհետ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) մինչև 18.00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18.00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի՝ արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև ժամը 18.00-ն աշխատելու պայմաններում մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ երկրորդ հերթին իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  50

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում։ Երկրորդ հերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում են բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, կամ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում առկա է գրառում սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքը տպելու անհնարինության մասին։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երրորդ հերթին վերահաշվարկում է վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Յուրաքանչյուր հերթի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները.
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ներկայացված պահանջով՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվում է որոշումն ստանալուց անմիջապես հետո.
9. Դիմողի՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկից հրաժարվելը հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  50

10. Վերահաշվարկն իրականացվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի և համարակալված կտրոնների թվերի, և կազմվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն, «տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը» և «տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը» տողերում լրացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրած թվերը, եթե ակնհայտ մեխանիկական սխալներ դրանցում առկա չեն: Վերահաշվարկ կատարելիս քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի արձանագրությունների պատճենները.
11. Ծանրաբեռնվածության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով՝ զուգահեռ: Հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը.
12. Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 3 ժամը.
13. Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, թեկնածուն:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  50

14. Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ թեկնածուն, վստահված անձը և վերահաշվարկի դիմում ներկայացրած անձը այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները.
15. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար.
16. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի դրույթների խախտումով: