FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  39

Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների համակարգը.
1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    1) բարձրագույն պաշտոններ.
    2) գլխավոր պաշտոններ.
    3) առաջատար պաշտոններ.
    4) կրտսեր պաշտոններ.
2. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի.
3. Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է.
4. Հաշվեքննիչ պալատի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ.
    2) 2-րդ ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամ.
    3) 3-րդ ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի վարչության պետ.
5. Հաշվեքննիչ պալատի ծառայողների գլխավոր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ Հաշվեքննիչ պալատի վարչության պետի տեղակալ.
    2) 2-րդ ենթախումբ՝ հաշվեքննության ավագ կառավարիչ.
    3) 3-րդ ենթախումբ՝ հաշվեքննության կառավարիչ.
6. Հաշվեքննիչ պալատի ծառայողների առաջատար պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ առաջին դասի ավագ հաշվեքննող.
    2) 2-րդ ենթախումբ՝ երկրորդ դասի ավագ հաշվեքննող.
    3) 3-րդ ենթախումբ՝ երրորդ դասի ավագ հաշվեքննող.
7. Հաշվեքննիչ պալատի ծառայողների կրտսեր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ առաջին դասի կրտսեր հաշվեքննող.
    2) 2-րդ ենթախումբ՝ երկրորդ դասի կրտսեր հաշվեքննող.
    3) 3-րդ ենթախումբ՝ երրորդ դասի կրտսեր հաշվեքննող.
8. Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում չհանդիսացող՝ Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնների դասակարգումը սահմանում է Հաշվեքննիչ պալատը, որի համար կողմնորոշիչ նշանակություն ունեն սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում և 5-7-րդ մասերում նշված պաշտոնների դասակարգումները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  39

9. Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում չհանդիսացող՝ Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնների համար որակավորման՝ գործառույթից կախված պահանջները սահմանում է Հաշվեքննիչ պալատը: