Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Պետության տիրապետությանը հանձնված գույքի կառավարումը. 1. Դատարանը, առաջնորդվելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններով, կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ապահովման միջոցներից մեկը. 2. Եթե բացառիկ դեպքերում, գործի քննության առանձնահատկություններից ելնելով, դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, ապա տվյալ գույքի կառավարումը և պահպանումն իրականացնում է պետությունը. 3. Գույքը, որպես հայցի ապահովում, կարող է հանձնվել պետությանը, եթե՝ 1) առկա է հավանականություն, որ հակառակ դեպքում գույքի արժեքը կարող է էականորեն նվազել. 2) առկա է հավանականություն, որ գույքը կարող է օգտագործվել հանցագործության կատարման համար. 3) գույքի կամ դրա օգտագործման առանձնահատկությամբ պայմանավորված՝ առկա է հավանականություն, որ այն պատասխանողի մոտ թողնելը կարող է անհնարին դարձնել կամ էականորեն դժվարացնել գույքի հետագա բռնագանձումը. 4. Գույքն իրավասու մարմնի կողմից կարող է հանձնվել գույքի պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ և հատուկ որակավորում ունեցող աշխատակազմով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական (պետական մասնակցությամբ) կազմակերպություններին. 5. Եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, ապա պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման. 6. Գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը. 7. Գույքի պահպանման և կառավարման հետ կապված անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից։ |