Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 77.1 Կառավարչի կողմից վտարման կամ գույքը կառավարչին հանձնելու պահանջ ներկայացնելը. 1. Պարտապանին պատկանող անշարժ գույքը, ինչպես նաև երրորդ անձանց պատկանող` անշարժ գույք հանդիսացող ապահովված իրավունքի առարկան վաճառելու թույլտվության միջնորդության մեջ կառավարիչը ներառում է պահանջ` վտարելու անշարժ գույքը զբաղեցնող սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով` միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` վաճառքի թույլտվության հարցի լուծման որոշմամբ: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման. 2. Կառավարիչը միջնորդությամբ կարող է դիմել դատարան նաև իրացված անշարժ գույքն առանց օրինական հիմքերի տիրապետող անձանց վտարելու պահանջով` միջնորդությանը կցելով վտարման պահանջը հիմնավորող, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցներ: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 77.1 3. Կառավարիչը կարող է միջնորդությամբ դիմել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պարտապանին կամ երրորդ անձին (եթե գույքը տիրապետում է այլ անձ՝ փաստացի տիրապետողին) նրան պատկանող կամ ապահովված իրավունքի առարկա հանդիսացող (նրա կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույքը հանձնել կառավարչին, եթե պարտապանը կամ երրորդ անձը (փաստացի տիրապետողը) չի տրամադրում գույքը կամ խոչընդոտում է գույքագրման աշխատանքները, աճուրդի մասնակցի կողմից զննություն իրականացնելը, չի տրամադրում կամ խոչընդոտում է գույքի փոխանցումը աճուրդում հաղթած անձին, ինչպես նաև գույքը պարտապանի կամ երրորդ անձի (փաստացի տիրապետողի) տիրապետության տակ թողնելը կարող է վատթարացնել գույքի փաստացի վիճակը կամ նվազեցնել գույքի արժեքը։ Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը, ինչպես նաև միջնորդության պատճենն այդ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` դատարանի որոշմամբ: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման: (հոդվածը 11.04.24 ՀՕ-192-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից) |