FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Բյուրոյի խորհուրդը.
1. Բյուրոյի խորհուրդն իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը.
2. Խորհուրդն ունի յոթ անդամ, որի կազմից խորհրդի առաջին նիստում ընտրվում է խորհրդի նախագահ: Խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են հետևյալ կարգով.
    1) երեք անդամին ընտրում է ժողովը` հերթագայման (ռոտացիոն) սկզբունքով, Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով.
    2) մեկ անդամին նշանակում և ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը, ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին իր անդամությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում սույն կետով նախատեսված խորհրդի անդամի նշանակման իրավասությունը փոխանցվում է ժողովին.
    3) մեկ անդամին նշանակում և ազատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը.
    4) մեկ անդամին ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով.
    5) մեկ անդամին ընտրում են սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված անդամների ընտրության համար Կենտրոնական բանկը նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալուն նախորդող երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 45 օր առաջ, իր ինտերնետային կայքում և առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հայտարարություն է հրապարակում այդ ընտրության կատարման համար ժողով գումարելու ժամկետի և վայրի մասին` առաջարկելով մինչև նշված օրը սույն հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված կազմակերպություններին Կենտրոնական բանկ հայտ ներկայացնել այդ ժողովին մասնակցելու համար: Սույն մասով նախատեսված հայտ ներկայացնելու համար սահմանված ժամանակահատվածը չի կարող մեկ ամսից պակաս լինել: Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն մասով նախատեսված հայտը, եթե հայտատու կազմակերպությունը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 4-րդ կամ 5-րդ կետերով սահմանված պահանջները: Սույն մասով նախատեսված ժողովը որոշում է կայացնում ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե սույն մասով նախատեսված ժողովի ընթացքում խորհրդի համապատասխան անդամը չի ընտրվում, ապա վերջինիս նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը.
4. Բյուրոյի խորհրդի անդամ կարող է լինել այն անձը, ով իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը.
5. Խորհրդի և խորհրդի նախագահի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ.
6. Խորհուրդը՝
    1) նշանակում է գործադիր տնօրենին, ներքին աուդիտին (ղեկավարին, անդամներին), գլխավոր հաշվապահին, պատասխանատու ակտուարին, դադարեցնում է նրանց լիազորությունները, հաստատում է նրանց գործունեության կանոնակարգերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

2) սահմանում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի, պատասխանատու ակտուարի և Բյուրոյի աշխատակազմի աշխատանքի վարձատրության և պարգևատրման չափը և կարգը, հաստատում է Բյուրոյի աշխատակազմի ներքին կառուցվածքը: Ընդ որում, Բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի, պատասխանատու ակտուարի և աշխատակազմի աշխատանքի վարձատրության միջին չափը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ապահովագրական համակարգում վարձատրության միջին չափին.
    3) հաստատում է ԱՊՊԱ պայմանագրերի ձևը, դրանց ձևաթղթերի միասնական հաշվառման և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին տրամադրման կարգը.
    4) սահմանում է Բյուրոյի և Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման ձևերը, ուղղությունները և սահմանաչափերը.
    5) ընդունում է որոշում սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումների կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումների կատարման համար Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության և անհրաժեշտ միջոցներ ներգրավելու մասին.
    6) վերահսկում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների վճարման կարգերի պահպանումը.
    7) սահմանում է ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) և դրա կիրառման կարգը.
    8) որակավորում է փորձագետներին, սահմանում է փորձագետների որակավորման կարգը, չափանիշներն ու պայմանները և որակավորումից զրկման կարգն ու հիմքերը, հաստատում է ապահովագրական պատահարից առաջացած վնասների գնահատման և փորձաքննության կարգն ու մեթոդաբանությունը և նպաստում դրա զարգացմանը.
    9) սահմանում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերություն կամ Բյուրո ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի կողմից ապահովագրական հատուցումների, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարման կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

10) սահմանում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների համար վերապատրաստման, կրթական և մասնագիտական պահանջներ` տեխնիկական և մասնագիտացված գործունեության չափանիշների բավարարման նպատակով.
    11) սահմանում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի հաշվարկման մեթոդաբանության կիրառման կանոնները.
    12) կարող է սահմանել սահմանափակումներ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում կատարվող ծախսերի կամ դրանց առանձին տեսակների նկատմամբ.
    13) կիրառում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների նկատմամբ Բյուրոյի կանոնների և որոշումների պահանջների խախտման համար կանոնադրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ.
    14) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
8. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ, եթե Բյուրոյի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Խորհրդի նիստերի գումարման, անցկացման և դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ.
9. Խորհուրդը սույն օրենքով և կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ.
10. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստերի միջոցով` բաց քվեարկությամբ: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերին խորհրդի որոշմամբ կարող են հրավիրվել շահագրգիռ անձինք: Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է նիստին ներկա խորհրդի անդամներից տարիքով ավագը: Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

11. Խորհուրդը Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված դեպքերում իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ.
12. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով Բյուրոյի խնդիրների հնարավորինս արդյունավետ իրականացման շահերից, իրականացնել իրենց իրավունքները և կատարել իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն) և Բյուրոյի առջև համապարտ պատասխանատվություն են կրում խորհրդի որոշման (անգործության) հետևանքով Բյուրոյին պատճառված իրական վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ընդ որում, խորհրդի անդամների պաշտոնից ազատվելը չի ազատում նրանց սույն մասով նախատեսված պատասխանատվությունից.
13. Բյուրոյին հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են խորհրդի այն անդամները, որոնք Բյուրոյին վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն եղել, կամ գործել են բարեխիղճ` այն համոզմունքով, որ իրենց գործողությունները (համապատասխան որոշում չկայացնելը) ելնում են Բյուրոյի շահերից.
14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված խորհրդի որոշման (անգործության) հետևանքով Բյուրոյին պատճառված վնասները խորհրդի համապատասխան անդամի (անդամների) կողմից փոխհատուցելու պահանջով դատարան կարող են դիմել Բյուրոյի անդամները, ինչպես նաև գործադիր տնօրենը: