Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 88.3 Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ ոչ նպատակային օգտագործումը. 1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ օգտագործման պայմանագրով չսահմանված նպատակներով օգտագործումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։ |