Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 39.4 Մեծածախ շուկան. 1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա վաճառելու և գնելու, ինչպես նաև էլեկտրական էներգիա ներկրելու. 2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան՝ իրավունք ունի արտահանելու էլեկտրական էներգիա՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո. 3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան ներառում է էլեկտրական էներգիայի և հզորության շուկաները. 4. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հզորությունների առևտուրն իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով և ներառում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պատվիրած հզորությունները. 5. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի, իսկ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում՝ նաև էլեկտրաէներգիայի օր-առաջ և էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկաներում. 6. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում շուկայի մասնակիցների միջև առևտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են շուկայի կանոններով և պայմանագրերով: |