Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Գլխավոր դատախազը. 1. Գլխավոր դատախազը ղեկավարում և վերահսկում է դատախազության գործունեությունը և պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար. 2. Գլխավոր դատախազը` 1) դատախազության կոլեգիայի առաջարկությամբ սահմանում է դատախազության լիազորությունների իրականացման ուղղությունները. 2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների միջև. 3) հաստատում է գլխավոր դատախազության և զինվորական դատախազության կառուցվածքը. 4) սահմանում է դատախազությունների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների լիազորությունների իրականացման շրջանակը. 5) սահմանում է օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում դատախազության հաստիքների քանակը և հաստիքացուցակը. 6) հաստատում է «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը». 7) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր. 8) իրականացնում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված լիազորություններ. 10) հաստատում և փոփոխում է հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը, հաստիքների քանակը և հաստիքացուցակը. 11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, սահմանում դրանց գործունեության կարգը. 12) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ. 3. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. 4. Գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով գլխավոր դատախազի տեղակալներից մեկը փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրաման ընդունելու անհնարինության դեպքում, ինչպես նաև գլխավոր դատախազի պաշտոնն օրենքով սահմանված կարգով թափուր մնալու դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` դատախազության համակարգում առավել երկար փորձառություն ունեցող տեղակալը: |