Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 45 Պահուստային մեթոդը (մեթոդ 6). 1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ և 41-44-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն գլխի սկզբունքներից և դրույթներից ելնելով՝ Միության մաքսային տարածքում առկա տվյալների հիման վրա. 2. Ապրանքների մաքսային արժեքը որոշելու՝ սույն հոդվածին համապատասխան օգտագործվող մեթոդներն այն նույն մեթոդներն են, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի 39-րդ և 41-44-րդ հոդվածներով, սակայն մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս թույլատրվում է այդ մեթոդները կիրառելիս ցուցաբերել ճկուն մոտեցում: Մասնավորապես, թույլատրվում է հետևյալը՝ 1) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել նույնական կամ համանման այն ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք արտադրվել են գնահատվող ապրանքների արտադրման երկրից տարբեր երկրում. 2) նույնական կամ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի հիման վրա գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու դեպքում թույլատրվում է ողջամիտ շեղում կատարել սույն Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, որոնցով նախատեսվում է, որ գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքները պետք է վաճառվեն Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և ներմուծվեն Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ. 3) գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է ընդունվել գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքների մաքսային արժեքը, որը որոշվել է սույն Օրենսգրքի 43-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան. 4) սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս թույլատրվում է շեղում կատարել սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 45 3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ապրանքների մաքսային արժեքը որոշելու մի քանի մեթոդներ կիրառելու հնարավորության առկայության դեպքում անհրաժեշտ է պահպանել դրանք կիրառելու հաջորդականությունը. 4. Ներմուծվող ապրանքների՝ սույն հոդվածին համապատասխան որոշված մաքսային արժեքը պետք է հնարավոր առավելագույն չափով հիմնված լինի ավելի վաղ որոշված մաքսային արժեքների վրա. 5. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս չեն կարող հիմք ընդունվել՝ 1) Միության մաքսային տարածքում արտադրված ապրանքների գները Միության ներքին շուկայում. 2) մաքսային նպատակներով երկու այլընտրանքային արժեքներից ավելի բարձր արժեքի ընդունումը նախատեսող համակարգերը. 3) ապրանքների գները արտահանման երկրի ներքին շուկայում. 4) նույնական կամ համանման ապրանքների համար սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան որոշված հաշվարկային արժեքում ներառված ծախսերից բացի այլ ծախսեր. 5) ապրանքների արտահանման երկրից Միության անդամ չհանդիսացող պետություններ մատակարարվող ապրանքների գները. 6) ապրանքների նվազագույն մաքսային արժեքը. 7) կամայական կամ շինծու (ֆիկտիվ) արժեքը. 6. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը որոշում է ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան իր տրամադրության տակ առկա տվյալների հիման վրա, այն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով տեղեկացնում է հայտարարատուին այդպիսի տվյալների աղբյուրների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկների մասին: |